Վատիկանի գրադարանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Զրույցը տևել է 1 ժամ, ինչպես և նախատեսված է պրոտոկոլով՝ նախատեսված արտասահմանցի հյուրերի հետ հանդիպման համար:
ՌԴ նախագահը հանդիպման վայր ժամանել է 45 րոպե ուշացումով, դրա համար հանդիպումը մեկնարկել է ուշացումով:
Հանդիպմանը Ֆրանցիսկոսն ու Պուտինը նաև նվերներով են փոխանակվել: