Քաղաքական 

Կիևը պատրաստ է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հավելյալ լիազորություններ տրամադրել շրջաններին

Կիևը պատրաստ է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հավելյալ լիազորություններ տրամադրել շրջաններին, ինչպես նաև ամրագրել ազգային փոքրամասնությունների լեզուների հատուկ կարգավիճակը, այդ թվում՝ ռուսերենի։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ երեքշաբթի ունեցած հանդիպման արդյունքներով, գրում է ria.ru-ն:

 

«Սահմանադրական բարեփոխման շրջանակներում մենք նպատակադրված ենք շրջաններին հավելյալ լիազորություններ տրամադրել, որպեսզի ուկրաինական շրջաններին հնարավորություն տանք անկախ ֆինանսական և բյուջետային քաղաքականություն վարել, որպեսզի ազգային փոքրամասնությունների լեզուներին, այդ թվում՝ ռուսերենին հատուկ կարգավիճակ տրամադրենք, որպեսզի Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի ազդեցություն ունենա ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանության վրա»,- ասել է Յացենյուկը։

 

Մինչ այդ, ամերիկացի պաշտոնյան հանդիպում է ունեցել երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ։

Նույն շարքից