Քիմ Քարդաշյանը ստացել է 2.7 միլիոն դոլարի փոխհատուցում՝ «Missguided USA» կանացի հագուստի բրենդից իրեն պատճառված վնասի համար։ Այս մասին հայտնում է «TMZ» ինտերնետային ռեսուրսը։
««Missguided»-ն առանց թույլտվության մի քանի անգամ օգտագործել է Քիմ Քարդաշյանի անունն ու կերպարը՝ սոցիալական ցանցերում հագուստի վաճառքի զարգացման համար»,-ասված է դատարանի կողմից տարածած հայտարարությոան մեջ։
Նշվում է, որ վերոնշյալ բրենդի կայքում այտնաբերվել է զգեստների ամբողջական էջեր, որոնց ոճը շատ քիչ է տարբերվում է Քարդաշյանի հագուստի հավաքածուներից։ Հայտնի է, որ «Missguided USA»-ին արգելված է վաճառել այդ արտադրանքը:
Նշվում է նաև, որ սկզբում Քարդաշյանը պահանջել է, որպեսզի ընկերությունը վճարի իրեն 5 միլիոն դոլար: Իր պահանջը Քարդաշյանը հիմնավորել է փաստաթղթերով, որոնք ապացուցում են վերջինիս մեծ գումար վաստակելու ունակությունը: Այսպիսով, ըստ Celebrity-ի, Instagram-ի յուրաքանչյուր գրառումը նրան բերում է 300-ից մինչև 500 հազար դոլար: