Միջազգային Հասարակություն 

Անօդաչու թռչող սարքը ֆիքսել է այն պահը, երբ շնաձուկը մոտեցել է ծովում լողացող երեխաներին

Դենը Ութսոնը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է։ Իր դրոնն օգտագործում է բացառապես գործնական նպատակներով, սակայն այս դեպքում մտքափոխվել է և ընտանեկան հանգստի գնալուց վերցրել է այն, որպեսզի լուսանկարի իր երեխաներին` ծովում լողալիս։

«Տեսնո՞ւմ եք այն սև կետը, որը շարժվում է ափում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Դա այն է, ինչ ես տեսել եմ իմ դրոնից։ Եվ այո, նրանցից երեքն իմ երեխաներն են»,-սոցցանցում գրել է Դենը։

Երկրորդ լուսանկարն արվել է արդեն միջադեպից հետո, երբ Դենը կարողացել է կանչել երեխաներին, որպեսզի նրանք շատ արագ դուրս գան ջրից։

Նույն շարքից