Հասարակություն 

Պետության, հայրենիքի ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնող ցանկացած անձի խոսք պետք է հիմնված լինի իրատեսական հաշվարկի վրա․ Նորիկյան

«Մարդու խոսքն ամենահզոր ուժն է:

Այդ խոսքը կարող է ոգևորել մի ամբողջ ժողովրդի, զայրացնել, տրամադրել պատերազմի ու հաղթանակի, հասցնել մեծ հաջողությունների, պատմության ընթացքի փոփոխության ու բեկման, միաժամանակ՝ կանգնեցնել էլ ավելի մեծ հիասթափության, հուսահատության ու անելանելիության...

Երբ մարդը չի ցանկանում գիտակցել իր խոսքի արժեքն ու ազդեցությունը, թողած հետևանքն ավելի ծանր ու ողբերգական է դառնում:

Պետության, հայրենիքի ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնող ցանկացած անձի խոսք պետք է հիմնված լինի փաստերի, ողջամտության և իրատեսական հաշվարկի վրա: Երբ այն չկա, այդ խոսքը արժեզրկվում է, դառնում գրոշ՝ հեղինակազրկելով խոսքի տիրոջը...»։

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից