Հասարակություն 

Տեղի ունեցավ կարևոր քննարկում Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ. Թաթոյան

Լոս Անջելես իմ ու Արցախի գործընկերոջս համատեղ աշխատանքային այցի երկրորդ մասում ամրապնդվեցին կապերը հայկական սփյուռքի կազմակերպությունների և ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ, ձեռք բերվեցին համատեղ աշխատանքի կոնկրետ պայմանավորվածություններ։ Տեղի ունեցավ կարևոր ընդունելություն ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ Գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրթյանի բարձր մակարդակով կազմակերպմամբ։

Տեղի ունեցավ կարևոր քննարկում Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։

Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Հայ իրավաբանների միության կողմից, որի հետ առաջիկայում կիրականացվեն ծրագրեր։ Մեծ երախտագիտությունս եմ հայտնում ԱՄՆ-ում Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի բոլոր անդամներին, ովքեր ամենօրյա անկեղծ ու սրտացավ աշխատանք են տանում Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման, նրանց պաշտպանության ուղղությամբ։ Նույն երախտագիտությունս բոլոր մյուս մեր հայրենակիցներին, ում հետ արդյունավետ աշխատեցինք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նույն շարքից