Հասարակություն 

Երևանում ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են Գազպրոմ Արմենիա-ի աշխատակիցները:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից