Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել երկրի Արևելքում Արմուտքում ուկրաինացիների բոլոր պահանջները։ Եվ ոչ միայն լսել, այլ ընդառաջ գնալ, ասված է Ուկրաինայի կառավարության հաղորդագրությունում։
«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել Արևելքում և Արևմուտքում ուկրաինացիների բոլոր օրինական պահանջները։ Եվ մենք կոչ ենք անում կատարել ժնյան համաձայնագրերի դրույթները, որոնք կնքվել էին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ԵՄ-ի միջ», - ընդգծել են կառավարությունում։
Մասնավորապես, կառավարությունը հիշեցրել է, որ իշխանությունը որոշակի քայլեր է արել, որոնցով սկսել է իրագործել պայմանավորվածություների իրենց վերաբերող մասը։
«Կառավարությունը երաշխավորում է ռուսերենի հատուկ կարգավիճակի պաշտպանությունը ամրագրումը։ Տարածքային համայնքները իրենք են որոշելու իրավունքների ծավալը, որոնք իրենք տրամադրելու են ռուսերենին կամ ցանկացած այլ լեզվի։
Կառավարությունը վճռականորեն դատապարտում է հակասեմականության, այլատյացության անհանդուրժողականության ցանկացած դրսորում։ Դոնեցկում հակասեմական բնույթի թռուցիկներ տարածելու փաստով Անվտանգության ծառայությունն արդեն քննություն է վարում», - ասվում է փաստաթղթում, մեջբերում է ՈՒՆՆ-ն։