Հասարակություն 

Ամերիկացի միլիարդատերը մահացել է ուղղաթիռի վթարի արդյունքում

Ածուխի բիզնեսով զբաղվող ամերիկացի միլիարդատերը և ևս 6 մարդ մահացել են ուղղաթիռի կործանման արդյունքում: Այս մասին հայտնում է  BNO News-ը:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 4-ին առավոտյան: Ուղղաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը:

Միլիարդատեր Քրիս Քլայնի ինքնությունն ավելի ուշ է պարզվել: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա նրանցից ոչ բոլորի ինքնությունն է դեռ պարզվել, սակայն հայտնի է, որ նրանց մեծ մասը Քլայնի ընտանիքի անդամներն են:

62-ամյա Քլայնի կարողությունը, Forbes-ի տվյալներով, հասնում է 2,8 միլիարդ դոլարի:

Նույն շարքից