Միջազգային Քաղաքական 

Ռուսական կործանիչը ստիպել է ամերիկյան հետախուզական օդանավին հեռանալ ՌԴ սահմանից

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական Су-27 կործանիչն օդ է բարձրացել այն բանից հետո, երբ ամերիկյան P-8A Poseidon հետախուզական օդանավը մոտեցել է ռուսական սահմանին:

Նախարարության հայտնած տեղեկություններով, ամերիկյան օդանավը հայտնաբերվել է Սև ծովի չեզոք ջրերում: Դրան ընդառաջ գնացել է Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի կազմում հաշվառված Су-27 կործանիչը:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Су-27-ի օդ բարձրանալուց հետո ամերիկյան ռազմանավը սկսել է հեռանալ ռուսական սահմանից, ինչից հետո կործանիչը վերադարձել է բազա:

Ռուսական կողմը հավելել է, որ Су-27-ի թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման մասին միջազգային կանոններին համաձայն:

Նույն շարքից