Հասարակություն 

Բնավորությամբ՝ մեղմ, բայց որպես «գող»՝ շատ կոշտ. Ով էր Երևանում սպանված օրենքով գող Մասիվցի Անդիկը

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությունը կրկին ակտիվացրել է քրեական թեման հայկական ԶԼՄ–ներում։ Sputnik Արմենիան Հարությունյանի մասին որոշ մանրամասներ է ներկայացնում, որոնք հայտնի են դարձել հավաստի աղբյուրներից։

Հարությունյանը ծնվել է 1973թ-ին Երևանում։ Հայրը տրոլեյբուսի վարորդ է եղել։ Առաջին անգամ բանտում է հայտնվել պատանեկան տարիներին։ Ընդհանուր առմամբ 14 տարի է անցկացրել բանտում։ «Վաստակավոր» թմրամոլ է։

90–ականներին թագադրվել է Ռուսաստանում Դեդ Հասանի կլանից երկու հայ և երկու վրացի «օրենքով գողերի» կողմից։ Մասիվցի Անդիկը բնավորությամբ եղել է մեղմ, հանգիստ, ոչ հանդուգն մարդ, բայց որպես «գող» շատ կոշտ է եղել։

Խստորեն հետևել է հին դպրոցի գողական ավանդույթներին։ Հեղինակություն է վայելել հանցավոր աշխարհում։ Նոր սերնդի քրեական հեղինակությունները, որոնք փորձել են նոր կարգեր ներմուծել, հաճախ են տարաձայնություններ ունեցել նրա հետ և հակակրանք տածել նրա նկատմամբ։ Գողական աշխարհի բոլոր ներկայացուցիչների նման մեր հերոսը բազմաթիվ թշնամիներ է ունեցել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից