Եկատերինբուրգյան թեմում ուշադրություն կդարձնեն Netflix-ի «Վերջին կայսր» (The Last Czars) սերիալի վրա: Այս մասին հայտնել է մետրոպոլիայի մամուլի քարտուղար Անժելա Տամբովան:
6 մաս ունեցող սերիալը պատմում է Ռոմանովների դինաստիայի վերջին տարիների մասին: Սերիալում մի շարք անճշտություններ են հայտնաբերվել: Մասնավորապես խոսքը վերաբերում է Կարմիր հրապարակում Լենինի դամբարանի երևալուն: Եվ սա այն դեպքում, որ ֆիլմը պատմում է 1905 թվականի դեպքերի մասին: Բացի դրանից, սերիալի դրվագներից մեկում ռուսական եկեղեցու փոխարեն երևում է հայկական Խոր Վիրապը:
Նշենք, որ ռուսական վերջին կայսրը՝ Նիկոլայ 2-րդը, ընտանիքի հետ գնդակահարվեց 1918 թվականի հուլիսի 17-ին, Եկատերենբուրգում: