Տեսանյութեր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն իր ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին. Նարեկ Սամսոնյան /տեսանյութ/

Երբ Արմեն Սարգսյան ընտրվում էր Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը ողջ գործընթացի ժամանակ հայտարարում էր, որ վերջինս լեգիտիմ նախագահ չէ, քանի որ չունի անհրաժեշտ փաստաթուղթը, որը մինչև հիմա որևէ մեկը չի տեսել: Հետո, երբ եղավ «հեղափոխությունը», կամ իշխանության փոխանցման գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, դուրս եկավ ու ասեց, որ տեսել է, իրեն ցույց է տվել: Բայց թե ինչ է ցույց տվել Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, մինչև հիմա օրինակ ինձ համար հարցական է: Այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ Սահմանադրության օրվա հետ կապված քայլերթ է իրականացնում դեպի նախագահական նստավայր:

Սամսոնյանի խոսքերով, բացի դրանից, Արմեն Սարգսյանն այն նախագահն է, ում առաջադրած թեկնածուն ոչ կոռեկտ, ոչ նորմատիվային լեքսիկոնով վիրավորել է: Խոսքը վերաբերում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին:

«Առաջին անգամ է, որ պետության գլուխն այսքան անարգանքի է ենթարկվում գործադիրի կողմից, բայց շարունակում է մնալ պետության գլուխը, ոտնահարել սահմանադրությունը, զրո արձագանք ցույց տալ սահմաանդրությունը ոտնահարողների նկատմամբ:

Արմեն Սարգսյանը չի եկել Հայաստան գործուղման, կամ հարկադիր հանգստի: Նա ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք պետք է իրականացնի: Նրա՝ այդ պարտականությունների չիրականացնելը, նույն հոդվածի տրամադրության մեջ է մտնում, որով Քոչարյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Արմեն Սարգսյանը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, վերջին դեպքից հետո առավել ևս: Արմեն Սարգսյանի վրա իր ոտքերը սրբում է Նիկոլ Փաշինյանը: Շատ կոպիտ է հնչում, բայց դա քաղաքական փաստ է: Նիկոլ Փաշինյանն իր ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին»,-հավելեց Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքերով, Արմեն Սարգսյանի հիմնական նպատակն է ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելը, որն իրենք թույլ չեն տալու:

 

 

Նույն շարքից