Հասարակություն 

Ինչու են «Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր սատկել». Պարզաբանում

Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:

Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:

Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:

Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյան

Ավելի ուշ Ավետիսյանը թարմացրել է գրառումը.

Թարմացված։

Անկման դեպքեր կան նաև Մարտունիում, բայց նորից տասնյակների չեն հասնում:

Էս դեպքում ևս սպասում ենք ախտորոշիչ միջոցառումների ավարտին:

 

 

Նույն շարքից