Քաղաքականություն 

Բարաք Օբաման կժամանի Ճապոնիա

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասիական շրջագայության շրջանակներում ապրիլի 23-ին կժամանի Ճապոնիա: Ծրագրվում  է, որ Օբամային կընդունեն Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միտիկոն:

 

Բացի այդ, ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ՝ քննարկելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը և նախանշելու համագործակցության ամրապնդման նոր ուղիները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

 

Օբամայի նախորդ այցը Ճապոնիա կայացել է 2010 թվականի նոյեմբերին:

 

Ապրիլի 25-ին և 26-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Հարավային Կորեա, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի առաջնորդ Պան Կին Հեի հետ: Ենթադրվում է, որ քննարկման գլխավոր թեմաները կդառնան ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը և տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում համագործակցության ամրապնդումը:

 

Հարավային Կորեայից հետո Օբաման կայցելի Մալայզիա և Ֆիլիպիններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից