ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՎԱՐՇԱՎԱՅԻՑ ՀԱՍԱՆՔ ԵՐԵՎԱՆ․․․
Երկու բացասական իրողության մասին․․․
- Մոսկվա-Երեվան չվերթը Աէրոֆլոտը իրականացրեց ադրբեջանցի օպերային և էստրադային արտիստ Մուսլիմ Մագամայևի անունը կրող օդանավով։ Մեկը կարո՞ղ է պատասխանել՝ ինչպես է կարգավորվելու այս ամենաթողությունը։ Ռուսական օդանավային ընկերության այս արհամարհական վերաբերմունքը պետք է ինչ որ միջոցներով կարգավորել։
- Զավեշտը շարունակվում է․ ռուսաստանցի սահմանապահները շարունակում են զննել Հայաստանի տարածք մուտք գործած Հայաստանի քաղաքացու անձնագիրը։ Զվարթնոց օդանավակայանում շարունակում են ծառայություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Կարծում եմ, որ նոր Հայաստանի կառավարությունը պետք է սույն խնդիրը անպայմանորեն բերիի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ և Զվարթնոցը ՀՀ սահմանապահների հսկողության տակ առնելու վերաբերյալ որոշում ընդունի, անկախ նրանից, որ նեոգաղութացման ծրագիր իրականացնող Ռուսաստանի համար սեփական երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը ձգտող իշխանական կամ ընդդիմադիր ուժերը դիտվելու են հակառուսական։
Հ․Գ․ Վարշավա կատարած այցի արդյունքների մասին ավելի ուշ առիթ կունենամ անդրադառնալ։