Քաղաքականություն 

Ուկրաինայի կառավարությունը ձեռնամուխ Է եղել Ժնևյան համաձայնությունների կատարմանը

analitik.am

Կիևի իշխանությունները հայտարարել են երկրի արևմուտքում և արևելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու և նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է  Ուկրաինայի կառավարության կայքը:

 

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արևմուտքում և արևելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլև ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնևյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը: Այսպես, կասեցվել է երկրում հատուկ գործողությունների ակտիվ փուլը: Բացի այդ նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխման անցկացումը, իսկ Գերագույն ռադա օրինագիծ է մտցվել ցուցարարների համաներման մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվի պաշտպանությունը և նրա հատուկ կարգավիճակի ամրագրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման համար»,- հավելել է նախարարների կաբինետը:


Ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է հանրապետության արևելքում վերսկսել հատուկ գործողությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Կիևի կողմից ժնևյան համաձայնությունների շտապ կատարման անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից