ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան:
Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը շնորհավորեց բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որպեսզի ամեն կերպ պաշտպանվի ՀՀ սահմանադրությունը. «Պետք է պաշտպանել Սահամանդրությունը՝ անկախ նրանից լավն ենք համարում այն, թե՝ ոչ: Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը: Ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է»,-նշեց նախագահը