Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն:
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։