Քաղաքականություն 

Կառավարությունը կփոխհատուցի մինչև 1929 թ. դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները

analitik.am

Հայաստանի կառավարությունը շարունակում է փոխհատուցել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդները: Գործադիրը հաստատեց ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մաս­նա­կից անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը: Որոշմամբ հանձնարարվում է եռամսյա ժամկետում «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել 2006-2013 թվականների ընթացքում նախկին ավանդների դիմաց փոխհատուցում ստացած անձանց ցուցակը, դրանում ներառելով այն ավանդային գրքույկների համարները և ներդրված գումարի (ԽՍՀՄ ռուբլով) չափը, որոնց դիմաց վճարվել է փոխհատուցում՝ ԽՍՀՄ ռուբլով ավանդը մարած համարելու նպատակով:

 

Հաստատվեց նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:

 

Նույն շարքից