Քաղաքական 

Թեժ վեճ՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև. «Հիշեք ում եք գնդակահարել դուք և ասեք, թե ում ենք գնդակահարել մենք». Առավոտ

«Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ քննարկում է ծավալվել: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն առաջարկել է վերադառնալ 1995-ի սահմանադրության մեջ ամրագրված կառավարման մոդելին:  Ինչին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախկինում սուլթանիզմի տարրեր կային:

Ավելի ուշ արձագանքել է Լևոն Զուրաբյանը՝ ասելով. «Զավեշտալի է, երբ ահաբեկչությունը իր ներքին քաղաքական հարցերում մեթոդոլոգիա որդեգրած կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից և սահմանադրականությունից»:

Տեղից սկսել է հակադարձել Բագրատ Եսայանը՝ ասելով, որ քաղաքական ահաբեկչությունը իրենք են արել, իրենց իշխանությունը, Լևոն Զուրաբյանը հեգնական տոնով ասաց. «Ճանաչեցի՞ք ձեզ, ես ձե՞զ էի ասում»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից