Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը:
Կողմերը մասնավորապես խոսել են հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի, ինչպես նաև Եվրազեսի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարների մասին: