Շնորհավորում եմ Հայաստանի երրորդ հանրապետության իրավաբանական ծննդյան տոնը՝ ՀՀ Սահմանադրությանը օրը:
ՀՀ Սահմանադրությունը մեր պետականության աստվածաշունչն է, սրբությունը, որի պաշտպանությունը ՀՀ բոլոր քաղաքացիների սուրբ պարտքն ու առաքելությունն է:
Սահմանադրությանը կարելի է վերաբերվել տարբեր կերպ, բայց հարգել և դրանով առաջնորդվել պարտավոր ենք բոլորս, Վարչապետից մինչև շարքային քաղաքացի:
Աստված պահապան և առաջնորդ Հայաստանի երրորդ հանրապետությանն ու Հայ ժողովրդին: