Տիմուր Բատրուտդինովը խոսել է այն մասին, թե որ դեպքում Comedy Club-ը կփակվի: Հումորիստի կարծիքով, Comedy Club-ը կփակվի, երբ դրա մասնակիցներին այլևս հետաքրքիր չլինի շոուն, կատակելը և խմբի կազմով հումորներ անելը, երբ բոլորը որոշեն անհատական կարիերա սկսել: Բատրուտդինովը նշել է, որ ինքը չէր ցանկանա՝ այդպես լինի:
Հումորիստ հայտնել է, որ Comedy Club-ի գոյության տարիներին շատ ճգնաժամային պահեր են եղել, սակայն խնդիրները հաղթահարվել են, շոուն համալրվել է նոր մարդկանցով, փոխվել են կատակների ֆորմատները:
Նա նաև խոստովանել է, որ Comedy Club-ի ստեղծման ժամանակ իրենք չէին մտածում, որ այն այդքան երկար տարիներ (15 տարի) գոյություն կունենա: Կարծում էին, որ այն կտևի ամենաշատը 5 տարի: