Միջազգային Քաղաքական 

Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ դրոշը կծածանվի Մարս մոլորակի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ԱՄՆ դրոշը կծածանվի Մարս մոլորակի վրա: Այս մասին հայտնում են rg.ru-ն:

«Շատ շուտով մենք պատրաստվում ենք վերադառնալ Լուսին, որից հետո ԱՄՆ դրոշը կամրացնենք Մարս մոլորակում»,-այս մասին Թրամփը հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թ. դեկտեմբեր ամսին Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Միացյալ Նահանգների լուսնային ծրագրի վերսկսման մասին, որը ձախողվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ։

Նույն շարքից