Միջազգային Հասարակություն 

Վագրերը սպանել են կրկեսի հայտնի վարժեցնողին

Իտալիայի հարավում գտնվող կրկեսներից մեկում մի խումբ վագրեր հարձակվել են և սպանել են հայտնի վարժեցնողին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ Բարի նահանգում: Ներկայացումից մի քանի ժամ առաջ, 61-ամյա Էտորե Ուեբերը չորս վագրի հետ փորձարկել է ներկայացման համարը, երբ տեղի է ունեցել միջադեպը։

Նշվում է, որ վագրերից միայն մեկն է հարձակվել, որից հետո նրան են միացել մնացած վագրերը։ Տղամարդուն հոսպիտալացրել են, որտեղ վերջինս մահացել է՝ ստացած վնասվածքներից։

Հայտնի է, որ Ուեբերն իր ամբողջ կյանքը նվիրել է վագրերի վարժեցմանը, և համարվել է աշխարհի ամենահայտնի վարժեցնողը։

Նույն շարքից