Ֆրանսիայում ընթանում է տնային աքաղաղի գործով դատական գործընթացը, որը ժամանակից շուտ է ձայն հանում՝ արթնացնելով տարածքում ապրող բնակիչներին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով «Monde» թերթին։
Նշվում է, որ Մորիս անունով աքաղաղի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատարան բողոք է ներկայացրել վերջինիս տարեց հարևանները՝ Բիրոն զույգը, որոնց խանգարում է աքաղաղի վաղ առավոտյան հնչող բարձր ձայնը: Հայցվորների փաստաբանը պահանջում է հազար եվրո փոխհատուցում:
Նշվում է նաև, որ առաջին անգամ չէ Բիրոնների և Ֆեսոյի միջև եղած պարզաբանումները։ Ըտս Europe1-ի տեղեկությունների, դեռևս 2017 թվականին տարեց հարևանները հայտարարել են, որ աքաղաղի հետ կապված աղմուկը պետք է դադարեցնել։ Այդ ժամանակ Մորիս անունով աքաղաղին դիմումի տեսքով աջակցել է 155 հազար մարդ։