Մոսկվայում անհայտ տղամարդը տրավմատիկ ատրճանակով կրակ է բացել երկու աղջկա ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են ծանոթանալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի արևմտյան հատվածում: Իրավապահների տեղեկություններով, 4 տղամարդիկ, լինելով ալկոհոլի ազդեցությնա տակ, ցանկացել են ծանոթանալ աղջիկների հետ, սակայն, ստանալով մերժում, նրանցից մեկը կրակ է բացել աղջիկների ուղղությամբ:
Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին, տուժածները հրաժարվել են հոսպիտալացվելուց: