Հասարակություն գլխավոր 

Հայաստանում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ԵԽԽՎ հայտարարության մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԽԽՎ թվով 29 պատգամավոր հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Հայաստանին քայլեր ձեռնարկել երկրում ԼԳԲՏ համայնքի անվտանգությունն ու ազատությունն ապահովելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում իրավիճակն այս մասով վատագույնն է Եվրոպայում:

ԱՊՀ անդամ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի կարծիքով, ԵԽԽՎ անհանգստությունն ու զգուշացումները չափազանցված են, չնայած հայկական հասարակությունը պետք է որոշի, թե ինչպես վերաբերվի այդ նկատառմանը:

Ռուսարմինֆոյի հետ զրույցում Ժարիխինը նշել է, որ ետխորհրդային բոլոր երկրներում սկզբունք կա չհետապնդել ԼԳԲՏ համայանքի ներկայացուցիչներին:

Ժարիխինի խոսքերով, ԵԽԽՎ-ն իրավունք ունի խորհրդատվություն տալ, դրան պետք է նորմալ վերաբերվել, այն ընդունել հանգիստ և դրանով փակել թեման:

Նույն շարքից