Իրավական գլխավոր 

Ռուսաստանում ուղևորներին թունավորող հայաստանցի տաքսու վարորդ է ձերբակալվել

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին, ով ինչ-որ հեղուկ է տվել ուղևորներին և թալանել վերջիններիս: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունից:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել այն մասին, որ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մի տղամարդ է հայտնվել, ով իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը ջուր է հյուրասիրել: Պարզվել է, որ տուժողը թունավորվել է անհայտ ծագմամբ նյութով: Երբ տղամարդն ուշքի է եկել, պարզել է, որ գողացել են իր բանկային քարտը:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներից հետո ոստիկանությունը հայտնաբերել է տաքսու վարորդին: Նա ՀՀ քաղաքացի է, ապրում է Ռուսաստանում, 58 տարեկան է:

ՌԴ ՆԳՆ-ից հայտնում են, որ կասկածյալը ոստիկանություն ներկայացել է ազգականների բացատրական աշխատանքներից հետո:

Նույն շարքից