Հասարակություն Պատահարներ 

BMW ու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ են այրվել

analitik.am

Հուլիսի 6-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ոստիկանության շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լազյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:42-ին: Տուժածներ չկան:

Այրվել են ավտոմեքենայի (վարորդ՝ Դ.Ա.) շարժիչի հատվածը՝ մասնակի և սրահը՝ ամբողջությամբ:

***

Հուլիսի 5-ին, ժամը  22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել՝ 23:30-ին:

Այրվել է Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Ա.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից