Հասարակություն գլխավոր 

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Լոս Անջելեսի մոտ. Կան տուժածներ, ավերվածություններ

Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի մոտ, 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է EMSC-ը:

Ցնցումները ֆիքսվել են տեղի ժամանակով հուլիսի 5-ին ժամը 20:19-ին (Երևանի ժամանակով՝ հուլիսի 6-ին, ժամը 07:19-ին): Էպիկոնտրոնին ամենամոտ բնակավայրը Սիրլս Վելլին է:

Associated Press-ը հայտնում է, որ երկրաշարժի արդյունքում տուժել են շինություններ, ճանապարհներ, կան տուժածներ: Հիմնական ավերվածությունները եղել են Ռիջքրեսթ քաղաքաքում, որի մոտակայքում եղել էր նախորդ երկրաշարժը:

Նշենք, որ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 6,4 բալ: Այն ուժեղագույնն էր վերջին 25 տարում:

Նույն շարքից