Հասարակություն 

Աշխարի ամենահարուստ մարդու կինը միանգամից դարձել է 22-րդ ամենահարուստ մարդն ամուսնալուծությունից հետո

Amazon-ի հիմնադիր աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսն, ու նրա կինը՝ Մաքքենզին, պաշտոնապես ամուսնալուծվել են: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամուսնալուծության մասին փաստաթուղթը ստարագրվել է հուլիսի 5-ին, Քինգ շրջանի դատարանում: Ամուսնալուծության արդյունքում Մաքքենզին ստանալու է 38,3 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ կդառնա աշխարհի 22-րդ ամենահարուստ մարդը: Իսկ Բեզոսը կպահպանի իր տեղն ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին հորիզոնականում:

Հավելենք, որ օրենքով ամուսինները պետք է կիսեին ամուսնության ընթացքում ձեռք բերած ունեցվածքը, սակայն Մաքքենզին հրաժարվել է ավելի շատ գումար վերցնել ամուսնուց:

Նույն շարքից