Հասարակություն Բարի օր 

Առաջին աշխարհամարտի լավագույն զենքերը՝ Մոսինից մինչև Springfield M1903

«Звезда»-ն կազմել է Առաջին աշխարհամարտի լավագույն զենքերի ցանկը: Այս մասին հայտնում է Լենտան:

Առաջին հորիզոնականում պարբերականը տեղավորել է Մոսինի հրացանը, որը ռուսական բանակի արսենալում հայտնվեց 1891 թվականից: Հետագայում զենքը ոչ մեկ անգամ է կատարելագործվել: Այն նաև վաճառվել է այլ երկրներին: Մինչ այսօր Ռուսաստանում կան ստորաբաժանումներ, որոնց արսենալում կա այս զենքի հիման վրա ստեղծված զենք:

Երկրորդ հորիզոնականում ամերիկյան M1911 ատրճանակն է, որն ամերիկյանբանակի զինանոցում հայտնվեց 1911 թվականի: Ատրճանակն ամերիկյան զինվորականների կողմից օգտագործվել է մինչև 1985 թվականը: Այս զենքի մնացած մասերը վաճառելու մասին ԱՄՆ-ը որոշում կայացրեց միայն 2017-ին: M1911 ատրճանակն իր ստեղծման օրվանից հետո  մասնակցել է գրեթե բոլոր զինված հակամարտություններին:

Լավագույն եռյակը եզրափակում է Մոքսիմի գնդացիրը, որի մշակման աշխատանքները մեկնարկել են հեռավոր 1883 թվականին: Այն լայն մասնակցություն է ունեցել ինչպես Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում, այնպես էլ 20-րդ դարի շատ հակամարտություններում:

4-րդ տեղում գերմանական Mauser 98-ի 1898 թվականի օրինակն է: Այս զենքից արտադրվել է ընդհանուր առմամբ 15 միլիոն հատ: Mauser 98-ը մարտական գործողություններին մասնակցել է ընդհուպ մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը:

Ցանկը եզրափակում է ամերիկյան Springfield M1903-ը, որը ամերիկյան բանակի զինանացում էր մինչև 1957 թվականը:

Նույն շարքից