Հասարակություն գլխավոր 

Ոչ մի թիզ. Արցախի մասին Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությունը պատահականություն չէր

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում ստացավ: Կոչումը ստանալուց հետո Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն: Խոսքի վերջում ԱԱԾ տնօրենը հատուկ նշեց՝  «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին»:

Արցախի մասին ԱԱԾ տնօրենն առաջին անգամը չէ, որ հատուկ շեշտում է: Նախորդ անգամ հայկական երկրորդ հանրապետության մասին Վանեցյանը խոսել էր Արցախ կատարած այցի ժամանակ՝ հայտարարելով. «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Նույն շարքից