Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ մամուլի ծառայությունից:
Համաձայն տարածված տեղեկատվության, զինվորներից մեկի ձեռքից տանկային արկի լիցք է ընկել, ինչի արդյունքում էլ որոտացել է պայթյունը:
Կա նաև մեկ վիրավոր: