Հասարակություն 

Դոնալդ Թրամփը չի բացառել ՉԹՕ-ների գոյությունը

Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ՉԹՕ-ների գոյությունը:

«Ես անձամբ չեմ հավատում դրանց գոյությանը, սակայն, գիտեք, ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է»,-հայտարարել է Թրամփը:

Երբ լրագրողը նախագահին հիշեցրել է ամերիկացի զինվորների կողմից նկատված տարօրինակ թռչող օբյեկտների մասին, Թրամփը նշել է, որ կան մարդիկ, ովքեր երդվում են, թե նման բան տեսել են:

Հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմական բազաներից մեկում ՉԹՕ-ի բեկորներ են պահպանվում, Թրամփն ասել է, որ նման ինֆորմացիա չունի:

Նույն շարքից