Հասարակություն 

Հարբած ուղևորուհին հայհոյել է օդանավակայանի աշխատակիցներին, կոտրել համակարգիչները

Կոլումբիայում Խոսե Մարի Կորդովայի անունը կրող օդանավակայանում իր թռիչքից ուշացած ուղևորուհին ձերբակալվել է կարգը խախտելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հայտնվում է որ Բոգոտա թռչող կինն օդանավակայան է հասել գրանցումից 30 րոպե անց: Նրան տեղյակ են պահել, որ այլևս չի կարող այդ չվերթով թռչել:

Դրանից հետո ուղևորուհին սկսել է հայհոյել աշխատակիցներին, վնասել է համակարգիչը, նույն ճակատագրին արժանացել է ևս մեկ համակարգիչ: Վայրկյաններ անց բարկացած ուղևորուհին փորձել է մոտենալ օդանավակայանի աշխատակիցներին, սակայն վերջիններս փակել են պատուհանը:

Այն բանից հետո, երբ ոստիկանները վնասազերծել են կնոջը, պարզվել է, որ նա հարբած է:

Նույն շարքից