Ռուսական Առաջին ալիքի թղթակից Տիմուր Սիրազիևն իր դժգոհությունն է հայտնել Լոնդոնում գեյ-շքերթի մասով: Համապատասխան գրառումը նա արել է Ինսթագրամի իր էջում:
«Հարցն այն չէ, թե ինչ գույնի է ձեր մաշկը, կամ ինչպիսին է ձեր ընտրությունը: Հարցն այն է, որ այս ամեն ինչը շատ գռեհիկ է»,-գրել է նա:
«Այստեղ նույնիսկ բրիտանացի տատիկները, ովքեր կարողանում են զսպել իրենց, բացել են բերանները»,-հավելել է Սիրազիևը: