Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա, սարսափելի վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 6 զոհ:
ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, Tert.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ վթարը տեղի է ունեցել Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին. «Այս պահին նախնական կա 6 զոհ, 9 վիրավոր: Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչները: Այլ բան այս պահին չեմ կարող ասել:
Այս պահին որևիցե վարկած չկա, թե ինչից է հրդեհ առաջացել, սակայն հայտնի է, որ հրդեհը բռնկվել է անմիջապես վթարից հետո»:
Զոհվածների ու տուժածների ինքնության մասին Կարապետյանը տեղեկությունների չունի: Վիրավորները Պիկապի ու ՎԱԶ 2106-ի վարորդներն են և Գազելի ուղևորներից 7-ը: