Կրակը, բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, ուզում էի այդ կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցն ահավոր շատ էր, կրակն ուժեղ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատի մարզում առնվազն 6 մարդու կյանք խլած սարսափելի ավտովթարից հետո տուժածներին փրկել փորձած քաղաքացիներից մեկը՝ Արթուր անունով:
Քաղաքացին ասաց, որ անձամբ 5 հոգու դի է տեսել:
Միայն Գազելի վարորդն է մահացել, մյուս երկու ավտոմեքենաների վարորդները չեն մահացել:
Քաղաքացին նշեց, որ մարդիկ դանդաղ մոխրանում էին, հնարավոր չէր մոտենալ ու օգնել:
Հարցին, թե Պիկապի վարորդը փորձել է փախնե՞լ, Արթուրն ասաց, որ վերջինիս փախնելիս չի տեսել. «Չէր էլ ասում, որ Պիկապի մեջ էլի մարդիկ կան: Չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում նրա հետ: Զապաս ակով ենք Պիկապի լուսամուտները կոտրել, որ մարդկանց հանենք»: