Միջազգային Հասարակություն 

Կամբոջայում կկառուցվի մասնավոր կալանավայր՝ «հարուստների համար»

Կամբոջայի մայրաքաղաքում գտնվող Պրեյ Սար բանտի մի հատվածում շուտով կավարտվի նոր բանտախցերի շինարարությունը, որը նախատեսում է ավելի հարմարավետ պայմաններ: Այս մասին հայտնում է «The Phnom Penh Post» պարբերականը:

Կալանավայրի նոր թևը կառուցվում է մասնավոր ընկերության կողմից՝ երկրի ներքին գործերի նախարարության թույլտվությամբ, որը գործարկվելուց հետո կդառնա նոր քրեակատարողական օպերատոր՝ 45 տարով, որից հետո նոր թևը կփոխանցվի պետությանը:

Կալանավայրի նոր հատվածը կունենա ավելի մեծ բանտախցեր, քան Կամբոջայի բանտերում եղած սովորական խցերը: Բանտախցերը կբաժանվեն չորս կատեգորիաների՝ նախատեսված 1-4 բանտարկյալի համար: Նման խցերը նախատեսված կլինեն այն բանտարկյալների համար, ովքեր բավարար գումար կունենան վճարելու բանտարկության կամ նախնական կալանքի համար ավելի հարմարավետ պայմաններում լինելու համար, քան ստանդարտ խցում, որտեղ 30 քառակուսի մետրի վրա կարող են պահվել 30 կալանավոր:

Առաջին 45 տարիների ընթացքում ավելի մեծ հարմարավետությամբ բանտախցերի վարձակալության գինը բացառապես սահմանելու է ընկերության օպերատորը, որը կվճարի բանտարկյալների կողմից ստացված գումարի պետական ​​մասը, իսկ մնացած միջոցները կուղղվեն շինարարական ծախսերի և ընկերության շահույթների մարմանը:

Կալանավայրի շինարարարության «կոմերցիոն» մասը կառուցելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2016 թվականին, որպեսզի բանտարկյալներին բավարար միջոցներ հատկացնեն ավելի հարմարավետ պայմաններում լինելու և պետության համար լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծեն:

Նույն շարքից