ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը տեղադրվել է Սլովենիայում՝ մասնավոր ցուցահանդեսի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Match» թանգարանում ցուցահանդեսի կազմակերպիչներին։
«Մենք հրավիրում ենք Ձեզ, Մելանիայի արձանի բացման արարողությանը, որը տեղադրված է Սավ գետի ափին»,-ասված է ցուցահանդեսի հրավերի հայտարարության մեջ։
Նշվում է, որ արձանի ցուցահանդեսն ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունի «Ta Eho» միջոցառման շարունակությունն է։
Արձանը պատկերում է առաջին տիկնոջը՝ կապույտ զգեստով, որտեղ նա ներկա է եղել իր ամուսնու երդմնակալության արարողությանը:
Ինչպես երևում է լուսանկարներում, Մելանիա Թրամփի քանդակը ստեղծվել է այսպես կոչված «թեթև արվեստի» ժանրում, ինչը ենթադրում է նրա վերջույթների և դիմագծերի կոշտությունը:
