Հասարակություն 

Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործվում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով. Արթուր Ղազինյան

Ահավոր է . . .

 

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։

 

Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։

 

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են և միանգամից պայթում են՝ ի տարբերություն դիզելային վառելիքի։

 

Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործվում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով։

 

Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումն ու անվտանգության նվազագույն պայմանների ներդրումը Հայաստանում։

 

Հ.Գ. Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

 

Արթուր Ղազինյան

Նույն շարքից