Analitik.am-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 6-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի վիրավորներից երկուսին արդեն վիրահատել են Երևանի այրվածքաբանական կենտրոնում: Այս պահի դրությամբ այնտեղ է 3 հիվանդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկու հիվանդի վիճակը ծանր:
Բժիշկները շարունակում են հնարավորինս ամեն ինչ անել՝ հիվանդների վիճակը բարելավելու ուղղությամբ: Հիշեցնենք որ վթարի արդյունքում զոհվեց 6 մարդ: