Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դեռ տեղյա՞կ չեն Զոդի վթարից

Այսօր՝ հուլիսի 6-ին, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա, սարսափելի ավտովթարի արդյունքում վերջին պաշտոնական տվյալներով 6 զոհ ու 11 վիրավոր կա: Պաշտոնյաները հերթով իրենց ցավակցություններն են հայտնում զոհերի հարազատներին և տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել նախագահը, կաթողիկոսը, փոխվարչապետ Ավինյանը, ԱԺ խոսնակը, նախարարներ, պատգամավորներ և այլն:

Հայտարարություն չի տարածել դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանում չէ: Վթարի մասին դեռ չի խոսել նաև Աննա Հակոբյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց դեռ չեն զեկուցել կատարվածի մասին, հակառակ դեպքում առնվազն տարօրինակ կլիներ նրանց լռությունը:

 

Նույն շարքից