Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։
Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ Մեր դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու համար։
Արսեն Թորոսյան
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: