Հասարակություն 

Բարի առաքելություն ենք մաղթում մեր նորաօծ քահանա հայրերին. Գարեգին Բ Կաթողիկոս /Լուսանկարներ/

Հուլիսի 7-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ:

Գարեգին սրկ. Սողոմոնյանը վերակոչվեց Տ. Աբգար քահանա, Հարություն սրկ. Երանյանը՝ Տ. Երվանդ քահանա, Սարգիս սրկ. Ծատուրյանը՝ Տ. Բենիամին քահանա, Վոլոդյա սրկ. Նաջարյանը՝ Տ. Վարազդատ քահանա, Գևորգ սրկ. Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա, Հովհաննես սրկ. Օհանյանը՝ Տ. Տրդատ քահանա, Լևոն սրկ. Բադիրյանը՝ Տ. Տիգրան քահանա, Հովհաննես սրկ. Գալստյանը՝ Տ. Գյուտ քահանա, Ստեփան սրկ. Ասատրյանը՝ Տ. Արամ քահանա, Նարեկ սրկ. Աբրահամյանը՝ Տ. Աշոտ քահանա, Համբարձում սրկ. Հակոբյանը՝ Տ. Վաղարշ քահանա և Ռազմիկ սրկ. Դավթյանը՝ Տ. Լևոն քահանա:

Բարի առաքելություն ենք մաղթում մեր նորաօծ քահանա հայրերին:

Գարեգին Բ Կաթողիկոս

 

Նույն շարքից