Հասարակություն 

Ականատես եղա մի տականք սովորության․ արական սեռի չափահաս առանձնյակն ավտոն վարում էր՝ 1-2 տարեկան երեխան գրկին․ Կարապետյան

«Ցերեկը վերադառնում էի Սեւանից։ ՃՈ անցակետի մոտ զգալի թվով ոստիկաններ կային, բոլոր մեքենաները կանգնեցնում էին, զննում, բարի ճանապարհ մաղթում։ Ոնց հասկացա, ակցիան պրոֆիլակտիկ էր, նպատակ ուներ ուղղակի զգոնացնել վարորդներին։ Ճանապարհին էլ սովորականից շատ ոստիկանական մեքենաներ կային։

Հուսով եմ, սա վերջին օրերի ողբերգական վթարների արձագանքը չի միայն, ու խիստ ճանապարհային հսկողությունը շարունակական կլինի։ Շատ լավ է, երբ մարդիկ ձգվում են ոստիկանի ներկայությունից. դա երգի-պարի-ասմունքի համույթից ազգ ու պետություն դառնալու ամենաառաջին պայմաններից է։

Հուսով եմ նաեւ, որ երթեւեկության հսկողությունը խիստ կլինի նաեւ փոքր ու մեծ քաղաքներում։ Դրա կարիքը շատ կա։ Օրինակ այսօր հերթական անգամ ականատես եղա մի տականք սովորության. մեր Սեւան քաղաքում արական սեռի չափահաս առանձնյակը իր սովետական ավտոն վարում էր՝ 1-2 տարեկան երեխան գրկին։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ՃԵԿ-ը ինչ ապտիօ է նախատեսում նման դեպքերում, բայց ես կառաջարկեի ծնողական իրավունքից զրկել նման ջիգիթներին»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից