Քաղաքական գլխավոր 

Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից երկուսին Հայաստան կտեղափոխեն ուղղաթիռով․ Նոր մանրամասներ

Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

Քննարկվում է պատահարի հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից

Նույն շարքից